27.04.22
ԲՐԵՎԻՍ
|
ՀԱՐՑԱԶՐՈՒՑԱՎԱՐ ՄԱՐԶԵՐՈՒՄԵթե Դուք բնակվում եք Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում, ապա այս աշխատանքը Ձեզ կհետաքրքրի, քանի որ ԲՐԵՎԻՍ ընկերությունը փնտրում է հարցազրուցավարների նշված մարզերում հարցումներ իրականացնելու համար։Մեր հարցազրուցավարըՊետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։Կարողանա ազատ շփվել մարդկանց հետ՝ ունենա գրագետ խոսք և լսելու ունակություն։Գերազանց տիրապետի հայերենին՝ և՛ բանավոր, և՛ գրավոր։Ունենա թիմային աշխատանքի հմտություններ։Լինի պատասխանատու, ճշտապահ, ազնիվ։ Ձեզանից պահանջվում էՀասանելի լինել ծրագրի իրականացման ընթացքում՝ 1-2 ամիս, որի ընթացքում Դուք ազատ եք լինելու կազմակերպել Ձեր աշխատանքային գրաֆիկը՝ ըստ գրասենյակի ցուցումների։ Դուք ...
Մանրամասն |
|
21.04.22
ԲԵՐՔԱՀԱՎԱՔ
|
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ Տեղեկացնում ենք Ձեզ, որ <<ԱՐԱՐԱՏ ՔԵՆԻՆԳ ՖԵՔԹՐԻ>> ՍՊԸ-ն /հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, Արալեզ, Վ.Մամիկոնյան 43/ սկսել է բերքի գնման պայմանագրերի կնքումը: Քանի որ կազմակերպությունը օգտվում է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սուբսիդավորման ծրագրերից, համաձայն ՀՀ կառավարության որոշման, պայմանագրերը պետք է կնքվեն մինչ սույն թվականի հունիսի 1, ուստի առաջարկում ենք Ձեզ համայնքի /բնակավայրի/ բնակիչներին իրազեկել տեղեկատվությունը պայմանագրերի կնքման ժամկետի և պահաջվող փաստաթղթերի վերաբերյալ: Դրանք են՝ անձնագիր, տեղեկանք համայնքապետարանից, բանկային հաշվեհամար:Կից ներկայացնում ենք տեղեկանքի օրինակը:Առդիր՝ էլեկտրոնային նյութ: ...
Մանրամասն |
|
31.12.21
Ամանորյա շնորհավորանք
|
Թանկագին տափերականցիներ, Տափերականի համայնքապետարանի և իմ անունից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս գալիք Ամանորը։Նոր տարվա շեմին մենք լցվում ենք լավատեսությամբ, նոր հույսերով, որ գալիք տարին լինելու է ավելի լավը, դառնալու է մեր նոր երազանքների և նպատակների իրականացման տարի: Որքան կարևոր է գալիքի հանդեպ լավատեսությունը, նույնքան կարևոր է անցնող տարին հաշվետու ձևով ամփոփելը, լավն արժևորելը, իսկ վատին հրաժեշտ տալը:Ամփոփելով 2021 թվականը ձեզ ենք ներկայացնում Տափերական համայնքի համար մեր կողմից կատարված աշխատանքները։• Կատարվել է մշակույթի տան երկրորդ հարկի մեծ դահլիճի երեք և ետնաբեմի երեք դռների փոխարինում։• Փոխվել են երկու կողմի զուգարանների կոյուղագծերը, կառուցվել է նոր խմելու ջրագիծ:• ...
Մանրամասն |
|
15.09.21
14.10.2021թ. Արարատի մարզի Տափերականի համայնքապետարանում ժամը 11:00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդ վաճառք:Աճուրդի են ներկայացվում հետևյալ հողատարածքները
|
Լոտ 1. Համայնքային սեփականություն 03-093-0034-0019 կադաստրային ծածկագրով հողատարծք 0.121 հա. գյուղատնտեսական հող, արոտավայր: Հողամասը ապահովված է ոռոգման ջրով, ապահովված չէ խմելու ջրով, գազատարով, կոյուղիով էլեկտրահաղորդման գծերով: Տրվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար: Հասցեն` Արարատի մարզ, Տափերական համայնք:Լոտ 2. Համայնքային սեփականություն 03-093-0036-0013 կադաստրային ծածկագրով հողատարածք 0.12789 հա. բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք: Հողամասը ապահովված է ոռոգման ջրով, էլեկտահաղորդման գծերով ապահովված չէ խմելու ...
Մանրամասն |
|
28.06.21
Ուշադրություն... կայքի այցելուներին...
|
Հարգելի՛ այցելու, սույն պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք.Դիմել համայնքապետարան ․դիմում, հարցում կամ բողոք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հետևել գրության (նամակի) ընթացքին (տրամադրվում է ծածկագիր) և ստանալ պատասխանը։Ծանոթանալ ՏԻՄ-երի իրավական ակտերին և դրանց նախագծերին, թողնել մեկնաբանություններ և առաջարկներ։Հետևել ավագանու նիստերին (հեռարձակումներին), թողնել մեկնաբանություններ, առաջարկներ և հարցադրումներ:Ստանալ տեղեկատվություն համայնքներում գործող նախադպրողական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) վերաբերյալ, ինչպես նաև առցանց հերթագրել երեխային (առցանց դիմում) մանկապարտեզ ընդունվելու համար, հետևել հերթի շարժին, ստանալ ծանուցումներ դիմուներն ...
Մանրամասն |
|
04.06.21
Վերջին Զանգ
|
Սիրելի’ շրջանավարտներ, ընդունեք Տափերականի համայնքապետարանի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Բոլորիդ ցանկանում ենք հաջողություն ետդպրոցական կյանքում, կանաչ ճանապարհ, նորանոր ձեռքբերումներ։ Թո’ղ ձեր ընտրած ուղին ձեզ միայն հաջողություն բերի։ Բարի՜ երթ, սիրելի’ շրջանավարտներ։ Հարգանքներով ՝ Տափերականի համայնքապետ Կարեն Խաչատրյան։
|
|
21.05.21
Դասընթաց՝
Բաց կառավարումը, նորարարությունը և Էլեկտրոնային կառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում
|
Մասնակիցներին կտրվի հավաստագիրՄասնակցության համար գրանցվել այստեղ՝ https://docs.google.com/forms/d/1aaOHiRTX_k7f-Ak6ueJNCwm0JLEh7HxuH60u9OQRMxI/edit «Բաց կառավարումը, նորարարությունը ևԷլեկտրոնայինկառավարման գործիքները գործադիր և տեղական գործընթացներում» վերապատրաստման դասընթացը նախագծվել է բաց կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիների աշխատակիցների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կարողությունները զարգացնելու նպատակով։ Դասընթացն իրականացվում է ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |